Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի վերաբերյալ նոր հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սիրելի հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո եւս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել:
Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտը վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են:
Եթե իրավիճակում փոփոխություն կլինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք: Դուխով:) »: