Փետրվարի 29-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել երեք մանկահասակ երեխաներ:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին երեխաների տատը հայտնել է, որ թոռնիկները թունավորվել են լոգարանում՝ գազի արտահոսքի հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր: