Արմեն Սարգսյանի հրամանագրով դիվանագիտական աստիճաններ են շնորհվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 2-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել։

Հրամանագրում մասնավորապես ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

Դիվանագետի օրվա կապակցությամբ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Վահագն Սերգեյի ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Յուրի Հրանտի ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդական

Վահե Արմենի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական

Անահիտ Ռուդոլֆի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել