Մարտի 2-ին ռուսական Ural Airlines ավիաընկերության SVR2949 Եկատերինբուրգ-Երևան չվերթը կիրականացվի 5ժ 30 րոպե ուշացումով: Այս մասին հայտնում են քաղավիացիայից։
SVR2950 Երևան-Եկատերինբուրգ չվերթը 17:45-ի փոխարեն կիրականանա 23։20-ին: Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ ուղևորները կսպասարկվեն սահմանված կարգով: