Երևանի փողոցները շուտով կսկսեն մաքրել նոր փոշեկուլ ավտոմեքենաները. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է տարածել տեղեկացնելով, որ Երևանի փողոցները շուտով կսկսեն մաքրել նոր փոշեկուլ ավտոմեքենաները:

«Այս փոշեկուլ մեքենաները շատ շուտով կսկսեն մաքրել Երևանի պողոտաներն ու հիմնական փողոցները՝ օգնության հասնելով համայնքային հիմնարկի սանմաքրման մեր աշխատակիցներին։

Սա, իհարկե, դեռ սկիզբն է. այս մեքենաներից դեռ շատ կունենանք։ ԵԱՍՄ-ի պարկը շարունակում է համալրվել»։

https://www.facebook.com/YerevanCityHall/videos/2781335208615277/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել