Մասիսում 31-ամյա հարսը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ խեղդամահ է արել սկեսուրին. ոստիկանություն

Փետրվարի 29-ին ոստիկանության Մասիսի բաժին 75-ամյա կնոջ հանկարծամահ լինելու վերաբերյալ հաղորդում էր ստացվել:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Մարտի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացին ոչ թե հանկարծամահ է եղել, այլ փետրվարի 29-ին, ժամը 08.00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 31-ամյա հարսի հետ, որի ընթացքում հարսը խեղդամահ է արել նրան:

31-ամյա կինը բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն, ապա ձերբակալվել է:

Սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել