Քաղաքային տրանսպորտն ախտահանելու վերաբերյալ քննարկումներ են ընթանում․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանը ակտիվ համագործակցում է Առողջապահության նախարարության հետ։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Ի պատասան մեր հարցին, նա նշեց, որ քննարկվում է քաղաքային տրանստպորտի ախտահանման հարցը։

«Այս պահին դեռ ախտահանումներ չեն կատարվում, բայց քննարկումներ են ընթանում։ Գործընթացը սկսելու դեպքում առաջնահերթ կախտահանվեն մետրոն և ավտոբուսները»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել