3 հատ մածուն + 4 հատ թթվասեր = անհիմն խուճապ. Հովսեփ Կուբատյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը լուսանկար է հրապարակել և գրել․

«3 հատ մածուն + 4 հատ թթվասեր = անհիմն խուճապ։

Մտա «ՍԱՍ», ասում եմ` ինձ երկու հատ լավաշ, բա չենք կարա տանք 50 հատի պատվեր ունենք։

Մտա «Նոր Զովք», լավաշ չկա, բայց կա խուճապ։ Ամենահետաքրքիրը, որ մարդ կար խուճապի շրջանակներում նաև երեք հատ մածուն են առել ու չորս հատ թթվասեր։

Լուսանկարում ստանդարտ խուճապահար մարդու զամբյուղն է»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, որը կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նա այժմ պահվում է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել