Ուսումնական գործընթացը դադարեցնելու մասին հայտարարություն է տարածել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա.Հարությունյանի 01.03.2020թ. հայտարարության համաձայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 02.03.2020թ. – 08.03.2020թ. փակ է լինելու, ինչի կապակցությամբ կդադարեցվի ուսումնական գործընթացը:
2019/2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողների դասընթացների հանձնումների երկրորդ հնարավորությունը 02.03-2020թ. – 04.03.2020թ. փոխարեն կկազմակերպվի 09.03.2020թ. -11.03.2020թ.:
Դասերի կազմակերպման/լրացման վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք ավելի ուշ:
ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը և վարչական, ուսումնաօժանդակ, տեխնիկական աշխատակիցները աշխատանքի պետք է ներկայանան 09.03.2020թ.:
Փորձառության գնացող ուսանողների համար նշենք, որ գործընթացը փորձառության վայրերում շարունակվում է։
ՀՊՏՀ ռեկտորատ»,-նշված է հայտարարության մեջ։