Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական էր, իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք ժամանակավորապես ապրում են «Գոլդեն Փելես» հյուրանոցում և նրանցից մեկի շունիկը նույնպես իրենց լավ են զգում։
Շուտով կլինեմ Ծաղկաձորում և ուղիղ եթերով կմիանամ ձեզ»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, որը կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նա այժմ պահվում է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։
Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին։