Տաշիրի բժշկական կենտրոնը սահմանափակում է այցելությունները

Տաշիրի բժշկական կենտրոնը սահմանափակում է այցելությունները։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից։

«Հայաստանի Հանրապետությունում COVID-2019 դեպքի արձանագրման կապակցությամբ, ելնելով ստեղծված համաճարակաբանական իրավիճակից խնդրում ենք՝

  • Սահմանափակել այցելությունները ստացիոնար բուժում ստացող պացիենտների մոտ,
  • Պացիենտների հարգելի՜ հարազատներ ,խնդրում ենք ըմբռնումով մոտենալ սահմանափակումներին, քանի որ դա բխում է հենց Ձեր հարազատների շահերից։

Թույլատրված փոքրաթիվ և կարճաժամկետ այցելությունների ժամանակ խնդրում ենք խստորեն պահպանել շնչառական վարակների կանխարգելման բոլոր կանոնները:

«Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Առողջ եղեք»,-նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, որը կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նա այժմ պահվում է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։

Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել