Այսուհետ Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեսակցությունները փակ են: Այս մասին հայտնում են կենտրոնից։
«Մթերք կամ անձնական իրեր փոխանցելու համար խնդրում ենք մոտենալ ընդունարան»,-նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, որը կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նա այժմ պահվում է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։
Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին։