Մանկական մեզը չի հանդիսանում նոր կորոնավիրուսը (2019-nCoV) կանխելու միջոց։
Այս մասին նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդավության մեջ․ «Մեզը չի սպանում վիրուսները կամ մանրէները: Միզն իսկապես կարող է պարունակել վիրուսային կամ բակտերիալ նյութերի փոքր քանակություն: Մանկական մեզով ձեռքերը լվանալը կամ մակերևույթները սրբելը չի պաշտպանելու նոր կորոնավիրուսից (2019-nCoV): Անհրաժեշտ է պարբերաբար ձեռքերը սպիրտով ախտահանել կամ լվանալ դրանք օճառով և ջրով: Օգտագործեք սովորական կենցաղային ախտահանող միջոցներ մակերևույթները մաքրելու համար», – նշվում է ԱՀԿ խորհրատվության մեջ: