Ժամն է օր առաջ լուրջ վերաբերել վարակի տարածման վտանգին. Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.

«Երբ մենք ճղում էինք մեզ մեջտեղից`ասելով, որ կորոնավիրուսի ներթափանցման վտանգ կա, իշխանությունն ասում էր, որ ամեն ինչ լավ է, ու լրացուցիչ քայլերի կարիք չկա և առհասարակ կորոնավիրուսի «շուխուռը» հատուկ ներգցվում է հայկական տեղեկատվական դաշտ` ոմանց քաղաքական շահերից ելնելով։

Այսպիսի ապուշ և վտանգավոր մտքեր լսել եմ այս օրերին բազմիցս, բայց կարծում էի, որ գոնե հիմա պետք է մի քիչ դուրս գալ քաղաքական աբսուրդի դաշտից և ձեռնարկել հրատապ միջոցներ, որպեսզի վարակը չտարածվի։

Պարտադիր պետք է կոշտ քայլերով կանխել դեղորայքի և հակավարակային հիգիենայի պարագաների (օրինակ բժշկական դիմակների) կտրուկ թանկացումը և պարտադիր պատժել նրանց, ովքեր օգտվելով խուճապից թանկացնում են դեղորայքը և բժշկական դիմակները:

Հերիք է արդեն տարվել անիմաստ քաղաքական գզվրտոցներով, ժամն է` օր առաջ լուրջ վերաբերել վարակի տարածման վտանգին։

Համոզված եմ, որ եթե լինի պաշտոնական տեղեկության պակաս, ապա խուճապն ավելի կտարածվի, այդ իսկ պատճառով, կոչ եմ անում պատկան մարմիններին` չալարել և հնարավորինս օպերատիվ տեղեկացնել քաղաքացիներին կանխարգելիչ քայլերի մասին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել