Երևանցի ամուսինները 40,000 դոլար են գողացել Լոս Անջելես-Մոսկվա չվերթի հայ ուղևորուհուց

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Լոս Անջելես-Մոսկվա չվերթի ՀՀ քաղաքացի ուղևորուհուց 40,000 դոլար գողանալու կասկածանքով երևանցի ամուսիններ են ձերբակալվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գումարը թաքցրել էին մարզակոշիկներում և բաճկոնի ծոցագրպանում և փորձել հեռանալ:

Օդանավակայանում ՌԴ ՆԳՆ գծային վարչության հերթապահ բաժնի աշխատակիցների մոտ կասկածներ է հարուցել ամուսնական զույգը Երևանից, որոնք նստած են եղել տուժողի կողքին:

«Նրանց բերման են ենթարկել և տեղափոխել հերթապահ մաս: Կինը դժվարությամբ էր շարժվում, բողոքելով առողջական վիճակից, սակայն, պարզվել է, որ նրան նորմալ քայլել խանգարում էին մարզակոշիկներում թաքցված թղթադրամները: Գումարի մյուս մասը հայտնաբերվել է նրա ամուսնու բաճկոնի ծոցագրպանից»,-նշել են օդանավակայանից:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել