Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը Իրավաբան․net-ին հայտնել է, որ  ապօրինի որդեգրումների գործով անցնող, գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է։

Նրան նոր մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով)։

Ավելի վաղ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, ինչպես նաև առևտրային կաշառքի հոդվածով։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանից բացի մեղադրանք է առաջադրվել նաեւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։ Լիանա Կարապետյանը Դատախազության բողոքարկմամբ՝ կալանավորվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել