Եվրոպայում կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն է արձանագրվել

Փարիզում կորոնավիրոսով վարակված 80-ամյա չինացի զբոսաշրջիկը մահացել է, շաբաթ օրը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Ֆրանսիայի Առողջապահության նախարար Ագնես Բուզինը: Նշենք, որ սա Եվրոպայում կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն է։

Մահացածի դուստրը, որը հիվանդ էր կորոնավիրուսով, պահվել է Բիչաթի հիվանդանոցում: Նա շուտով դուրս կգրվի։

Չինաստանում վիրուսն արդեն 1.523 մարդու մահվան պատճառ է դարձել, վարակվել է 66 492 մարդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել