Երևան-Մոսկվա չվերթով ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Շերեմետևոյում

Փետրվարի 14-ին Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող իջել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Այդ մասին հայտնել է Москва 24-ը։ Boeing-ում 158 ուղևոր կար։

Չվերթը իրականացնում էր NordWind ավիաընկերությունը։ Օդանավը վայրէջք է կատարել ըստ չվացուցակի, Մոսկվայի ժամանակով` 17:35-ին (Երևանի` 18:35-ին)։ Ավելի վաղ նույն հեռուստաալիքը հայտնել էր, որ ինքնաթիռը շտապ վայրէջք է խնդրել, քանի որ ինքնաթիռի թևը անսարք է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել