Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության պաշտոնական անվանումը կլինի Covid-2019: Այս մասին հայտնում է BBC News-ը։
«Մենք այժմ նոր անուն ունենք հիվանդության համար՝ Covid-19»,- ասել է ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևում։ Համաժողովը մեկնարկել է, երբ Չինաստանից տարածվող վիրուսից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը: Վերջին տվյալներով՝ 42000-ից ավելի մարդ վարակակիր է համարվում: