Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ա. Բաղդասարյանի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. սեպտեմբերի 28-ին, օգտվելով տան տիրոջ բացակայությունից, բաց դռնից ապօրինի մուտք է գործել Հ. Կոջօղլյանի տուն և գողացել 5000 ԱՄՆ դոլար:
Ա. Բաղդասարյանը նախկինում 3 անգամ դատվել է և դատվածությունը դեռևս չի մարել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net