Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հաստատել է ստորաբաժանումներում օգտագործվող պետական կնիքների ձևը

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը փետրվարի 1-ին, հրաման է ստորագրել, որով հաստատել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում և ենթակա կառուցվածքային ստորաբաժանումներում օգտագործվող պետական կնիքների ձևը, պետական, ոչ պետական կնիքների և դրոշմակնիքների նկարագրերը  սահմանելու, դրանցպատվիրման, հատկացման, պահպանման, ոչնչացման կարգը:

ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝ հրամանն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների պետական կնիքները թողնել անփոփոխ, իսկ օրինակելի ձևին չհամապատասխանող պետական կնիքները համապատասխանեցնելու, ինչպես նաև հետագա օգտագործման համար անհրաժեշտ պետական, ոչ պետական կնիքների և դրոշմակնիքներիպատվիրման գործընթացը կազմակերպել  սահմանված կարգով:

ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության  պետին ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչությունից ներկայացված հայտերի հիման վրա կազմակերպել պետական, ոչ պետական կնիքների և դրոշմակնիքների պատվիրման և պատրաստման աշխատանքները, ինչպես նաև ապահովել պետական, ոչ պետական կնիքների և դրոշմակնիքների հաշվառման մատյանների պատրաստումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել