Կհաստատվի անշարժ գույքի ու դրանց գնահատումների վերաբերյալ հարկային մարմին տեղեկություններ ներկայացնելու կարգը

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1337-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախատեսվում է հաստատել անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ հարկային մարմին տեղեկություններ ներկայացնելու կարգը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ  նախագծի ընդունումը կնպաստի հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված տվյալների արժանահավատության մակարդակի բարձրացմանը և հարկային մարմնում ռիսկերի գնահատման մեխանիզմների կատարելագործմանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել