Թյուր կարծիք կա այն մասին, որ ձերբակալված կամ կալանավորված անձը չի կարող ընտրել կամ ընտրվել: ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է ընտրական իրավունքի սահմանափակում միայն այն դեպքում, երբ անձը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման:
Այսպես, համաձայն ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի 3-րդ մասի` «Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպեu նաեւ oրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները»:
Այսինքն` անձը, մինչև դատարանի կողմից կայացված վճռի օրինական ուժի մեջ մտնելը, եթե անգամ կալանավորված է, կարող է և ընտրել, և ընտրվել:
Աղբյուրը` Իրավաբան.net