Իրանը 80 հազար դոլար փոխհատուցում է առաջարկել ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին․ Ուկրաինան հրաժարվել է

Իրանական կողմն առաջարկել է 80,000 ԱՄՆ դոլարի փոխհատուցում վճարել Թեհրանի մերձակայքում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված ուկրաինացիների ընտանիքներին, բայց Կիևը այդ գումարը համարում է անբավարար: Այս մասին կիրակի հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՝ 1 + 1 հեռուստաալիքին:

«Ինչ վերաբերում է իրանական կողմին, ապա նրանք անմիջապես առաջարկել են 80 հազար դոլար վճարել յուրաքանչյուր զոհի ընտանիքին, բայց մենք համաձայն չենք դրան: Ինձ թվում է, որ դա բավարար չէ <…>: Չնայած, մարդկային կյանքը ոչ մի գումարով չի չափվում, բայց մենք կպնդենք ավելի մեծ չափով փոխհատուցում տրամադրելու համար», – ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին կրկին պահանջել է, որ թռիչքային ձայնագրիչները վերադարձվեն Կիև՝ նրանց մանրակրկիտ գաղտնազերծման համար: Այս կապակցությամբ նա ասել է, որ իրանական կողմը առաջարկել է, որ երկուշաբթի օրը ուկրաինացի մասնագետները թռչեն Իրան, որպեսզի այնտեղ ուսումնասիրեն ձայնագրիչները․  «Ես վախենում եմ, որ իրանցիները կարող են համոզել մեր մասնագետներին, որ տեղում ուսումնասիրեն ձայնգրիչները, իսկ հետո ասեն՝ ինչո՞ւ են ձեզ պետք սև արկղեր, դուք արդեն դրանք տեղում ուսումնասիրել եք»։

Նախագահի խոսքով, ուկրաինացի մասնագետները պետք է կարողանան վերցնել սև արկղերը, եթե դրանք ամբողջությամբ հնարավոր չլինեն վերծանել Իրանում: Ավելի վաղ Իրանի ներկայացուցիչները հայտարարել էին նման հնարավորության մասին, հիշեցնում է պետության ղեկավարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել