Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հունվարի 13-ին նոր հրաման է ստորագրել, որով փրկարար ծառայության կառուցվածքում փոփոխություններ են կատարվել։
Հրամանով նախատեսվում է ստեղծել բժշկական ապահովման վարչություն՝ որպես կենտրոնական ապարատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում։
Կստեղծվի նաև քաղաքացիական բնակչության և բնակչության պաշտպանության հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժին՝ որպես կենտրոնական ապարատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում։
Իսկ օպերատիվ կառավարման վարչությունը վերակազմակերպվել է՝ ծառայության կազմակերպման վարչությանը միացման ձևով։