Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը հրաժարական է տվել քաղաքացիական ծառայությունից, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Քաղաքական կոնյունկտուրային կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Չեսնյակովը, որը մոտ է Սուրկովին:
Ըստ նրա, դա տեղի է ունեցել Ուկրաինայի նկատմամբ քաղաքականության փոփոխությամբ պայմանավորված:
Սուրկովը, ըստ Չեսնակովի, կպատմի պաշտոնանկության պատճառի և իր հետագա անելիքների մասին մեկ ամսվա ընթացքում: