Միջազգային իրավունքի նորմերը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը արգելում են օրենքի խախտմամբ ձեռք բերված նյութերը դնել մեղադրանքի հիմքում և դրանք օգտագործել որպես ապացույց:
ՀՀ Քրեական օրենսգրքի 105 հոդվածը ասում է՝ քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել`բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ, անձին ծաղրի ենթարկելով, ինչպես նաև այլ անօրինական գործողություններով, քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ:
Ապացույցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսևորվելով մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների կամ քրեական դատավարության օրենսգրքի որևէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ սահմանափակմամբ կամ որևէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա:
Աղբյուրը` Իրավաբան.net