Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հայտնել է, որ ԱԺ-ում այսօր տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իրեն չեն հարվածել։
«Ժողովուրդ ջան ԱԺ միջանցքներում քննարկում էին, նաև ընկերներիցս գրեցին, իբրև ինձ հարվածել են և կռվի մեջ եմ եղել, ուզում եմ նշել, որ ես ընդամենը կանխում էի հնարավոր քաշքշուքը, սայթաքեցի ու ոտքս հարվածեցի սեղանի անկյանը:
ՈՉ քրեական ենթամշակույթին»,-նշել նա։