Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի Պետական դուման քննարկելու է օրենքի նախագիծ, որը միտված է կրճատել ավտովթարների քանակը, որոնք տեղի են ունենում ավտովարորդների կողմից ձմեռային անվադողերի ոչ ճիշտ օգտագործման արդյունքում:
Օրինագծով առաջարկվում է պարտավորեցնել մարդատար ավտոմեքենաների, ինչպես նաև 3,5 տոնա առավելագույն քաշ ունեցող բեռնատար ավտոմեքենաների վարորդներին դեկտեմբերի մեկից մինչև փետրվարի 28-ը օգտագործել ձմեռային անվադողեր Ռուսաստանի Դաշնության այն սուբյեկտներում, որոնք կսահմանվեն ՌԴ կառավարության որոշմամբ: Միաժամանակ կամրագրվի տրանսպորտային միջոցների տերերի իրավունքը նոյեմբերի մեկից մինչև մարտի 31-ը օգտագործել սահելուն խոչընդոտող շիպեր ունեցող ձմեռային անվադողեր:
Ձմեռային անվադողերի օգտագործման կարգը խախտող վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Նախատեսվում է, որ վարչական տուգանքի չափը կկազմի մեկից հինգ հազար ռուբլի:
Աղբյուր՝ Իրավաբան.net