Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային Անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գերոգի Կուտոյանի հետ կատարվածը զարհուրելի է: Իրավապահ մարմինները պարտավոր են ժամ առաջ բացահայտել տեղի ունեցածի բոլոր մանրասներն ու այս սարսափելի արաքի բոլոր դրդապատճառները: Երիտասարդ մարդու մահը, առավել ևս պետական առանցքային պաշտոն զբաղեցրած անձի հետ կատարվածը հարված է նաև պետությանն ու հասարակությանը:
Խորին ցավակցություներս Գերոգի Կուտոյանի ընտանիքի անդամենրին, հարազատներին, ընկերներին»: