Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը․ ՔԿ փոխնախագահ

Արդեն հայտնել ենք, որ քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Տեղում դեպքի վայրի զննությւոն է կատարվում, մասնակցում են նաև դատական բժիշկներ, ովքեր կպարզեն, թե ինչ վիարվորումներ են եղել։

Քննչական կոմիտեի աշխատակիցները, երբ ժամանել են դեպքի վայր, այնտեղ են եղել Գեորգի Կուտոյանի կինը և հայրը։ Այս մասին դեպքի վայրում աշխատող Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։ «Նախնական տվյալներով, ինչ ներկայացրել են օպերատիվ ծառայողները, դին հայտնաբերել է նրա կինը»,-նշեց նա։

Նա նաև նշեց, որ հարևանների հետ դեռ չեն խոսել։ Պարզ չէ նաև, թե ինչ զենքով է կրակողն արձակվել։

Շենքի տարածքում տեսախցիկներ կան։

Դեպքերի ընթացքին հետևեք ուղիղ եթերով․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել