Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով սահմանվել է քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հունվարի 15-ին հրաման է ստորագրել, ոստիկանությունում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին:

Քաղաքացիները ոստիկանության պետի, նրա տեղակալների, ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման ու կադրային քաղաքականության վարչությունների  պետերի մոտ ընդունելության կներկայանան ոստիկանության ընդունարան:

Ընդունելություն հայցող քաղաքացիները կգրանցվեն քաղաքացիների ընդունելության հաշվառման մատյանում՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Քաղաքացիներն ընդունելության կարող են գրանցվել ինչպես անձամբ ներկայանալու, այնպես էլ այլ եղանակներով՝  հեռախոսազանգ, դիմում և այլն:

Ծառայողը քաղաքացուն կգրանցի նախապես ճշտելով բարձրացված հարցի բնույթը: Քաղաքացուն կհայտնի նաև ընդունելության օրը ժամը և այն իրականացնող պաշտոնատար անձի տվյալները:

Ընդունելության հետաձգման դեպքում գրանցող ծառայողը նախապես կտեղեկացնի քաղաքացիներին:

Մանկահասակ երեխաների հետ ներկայացած քաղաքացիների, վետերանների, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների, հղի կանանց ընդունելությունը կիրականացվի արտահերթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել