Առաջարկվում է սնանկության գործով պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի պահանջները այլ գործ քննելիս կրկին չապացուցել

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարել:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ սնանկության գործով պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ սահմանված պարտատերերի պահանջների բավարարման չափերն այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվի:

Քրեական գործի շրջանակներում քննված քաղաքացիական հայցի մասով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված` պատճառված վնասի առկայության և պատճառված վնասի չափի փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ  պարտատերը սնանկության գործով գրանցվում է համապատասխան հերթում, այնուհետև, համաձայն պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշման, նրան վճարման ենթակա գումար է սահմանվում: Եվ եթե պահանջների կատարման փուլում պարզվում է, որ բռնագանձման ենթակա գույքն ընդհանուր համատեղ սեփականություն է, եւ բաժինն առանձնացնելու համար անհրաժեշտ է դիմել դատարան, դատարանը, ելնելով գործող կարգավորումից, չի ընդունում սնանկության գործով պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման նախադատելիությունը և, ըստ այդմ, պարտատերն ստիպված է լինում կրկին անգամ ապացուցել իրեն պատճառված վնասի վերաբերյալ փաստական հանգամանքները: Ներկայացված նախագծով վերոնշյալ բացերը  կշտկվեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել