2019 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 6 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 39 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութ ընդ որում՝ 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը Հանձնաժողովի կողմից քննարկվել են կրկնակի, բացի այդ, 1 ծառայողի վերաբերյալ Հանձնաժողովի կողմից երկու նյութ է քննվել, որոնցից մեկի արդյունքներով ծառայողն ազատվել է ոստիկանությունից, իսկ մյուսը՝ դադարեցվել է:
Նիստերի ընթացքում Հանձնաժողովը որոշել է միջնորդել ՀՀ ոստիկանության պետին ոստիկանության 36 ծառայողների նկատմամբ կիրառել հետևյալ կարգապահական տույժերը.
– 1 « նկատողություն»,
– 7 «խիստ նկատողություն»,
– 28 «ոստիկանությունից ազատում»:
Ինչպես և՝
– 4 ծառայողի վերաբերյալ ծառայողական քննությունը դադարեցվել է: