Կալանավորը ինքնավնասում է արել չնախատեսված խուզարկության ժամանակ

Հունվարի 12-ին «Արմավիր» քրեականատարողական հիմնարկում չնախատեսված խուզարկություն է կատարվել, կալանավորի մոտից բջջային հեռախոս է հայտնաբերվել, կալանավորն էլ չի ենթարկվել ներքին կանոնակարգին։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Կալանավորն ինքնավնասում է արել, տեղում անմիջապես բուժօգնություն է ցուցաբերվել։ Իրավիճակը այժմ հանգիստ է։ Քաշքշոցի ժամանակ հարվածել են  քրեակատարողական հիմնարկի ծառայողի։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել