Խախտումներ, որոնց կատարման դեպքում վարորդներից 1 տուգանային միավոր կհանվի

Վարչական իրավախախտումներ վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է այն խախտումների ցանկը, որոնց դեպքում վարորդներից 1 տուգանային միավոր կհանվի։

Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5 հազար դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5 հազար դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5 հազար դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5 հազար դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:

Տրանսպորտային միջոցների վարորդների (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների) կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 15 հազար դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:

Տրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելը` առաջացնում է տուգանքի նշանակում`7 հազար դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելը` առաջացնում է տուգանքի նշանակում`20 հազար դրամի չափով, իսկ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ՝ նաև տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել