Վլադիմիր Կարապետյանը ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին նոր որոշում է ստորագրել․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Վլադիմիր Կարապետյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։

«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»-նշել է Կարապետյանը։

Վլադիմիր Կարապետյանը վարչապետի մամուլի քարտուղար էր նշանակվել 2019 թվականի հունվարին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել