ԱՄՆ-ն 3000 հոգանոց լրացուցիչ զորք է ուղարկում մերձավոր Արևելք

Ամերիկայի Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք 82-րդ օդուժի ստորաբաժանումից 3000 հոգանոց լրացուցիչ զորք է ուղարկում՝ որպես նախազգուշացում՝ տարածաշրջանում ամերիկյան ուժերին սպառնացող սպառնալիքների հետ կապված:

Այս մասին գրում է Аljazeera.comը:

Պաշտոնյաները, խոսելով անանունության պայմանով, ասել են, որ զորքերը կմիանան շուրջ 750-ոց զորքերի, որոնք այս շաբաթվա սկզբին ուղարկվել էին Քուվեյթ:

Այս մասին, ավելի վաղ, ամերիկյան պաշտոնյաները հայտնել էին «Ռոյթերս» լրատվական գործակալությանը՝ նշելով, որ հազարավոր լրացուցիչ զորքեր կարող են ուղարկվել տարածաշրջան և պատրաստվում են տեղակայվել:

Նշվում է նաև, որ տեղակայումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է սպանել իրանցի հրամանատար Քասեմ Սոլեյմանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել