Երեխայի պապերը, տատերը, եղբայրները, քույրերը և այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու երեխայի հետ։
Սակայն քիչ չեն դեպքերը, երբ երեխայի ծնողները կամ նրանցից մեկը, ում խնամքին է գտնվում երեխան, արգելում է երեխայի պապերին, տատերին և այլ ազգականներն շփվել երեխայի հետ:
«Մերձավոր ազգականների հետ երեխային շփվելու հնարավորություն տալուց ծնողների կամ նրանցից մեկի մերժման դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է պարտավորեցնել ծնողներին կամ նրանցից մեկին` չխանգարելու այդ շփմանը»,-Իրավաբան.net-ին տեղեկացնում է փաստաբան Արփինե Եղիկյանը։
Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն կատարում խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը, երեխայի մերձավոր ազգականները կարող են երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու հայցով դիմել դատարան։ Դատարանը վեճը լուծում է՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։
Աղբյուրը` Իրավաբան.net