Վերաքննիչ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Կոտայքի մարզպետի բողոքը

Կոտայքի մարզպետը 2019 թվականի հոկտեմբերի 22-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Կոտայքի մարզի Քասախ համայնքի  ղեկավարի՝ 2019 թվականի հոկտեմբերի 7-ի ավագանու հերթական նիստի թիվ 10 արձանագրությունը (Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին) անվավեր ճանաչելու պահանջի մասին:

 Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ չի ընդունել և  2019 թվականի հոկտեմբերի 30-ին հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում էր կայացրել:

Կոտայքի մարզպետը նշված որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ  Վերաքննիչ Վարչական դատարան:

ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարանը 2019 թվականի նոյեմբերի 22-ին որոշում է կայացրել  ՀՀ Վարչական դատարանի՝ «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ մարզպետի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել