Մտնելով բնակարան` թալանել է Իրանի քաղաքացիներին

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանք Հրայր Ա.-ի:

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 07-ին բաց դռնից ապօրինի մուտք է գործել Չարենցի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող ԻԻՀ քաղաքացիներ Ֆրեյդուն Է.-ի և Ասադոլահ Յ-ի վարձակալած բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել բջջային հեռախոս և գումարներ:

 

Քրեական գործով իրեղեն ապացույց են ճանաչվել 2 հեռախոսներ, 450 ԱՄՆ դոլար, 50.000 ՀՀ դրամ, 338 ԻԻՀ ռիալ գումարները:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել