Իսպանիայի Սևիլյա քաղաքի փողոցներում կուտակվել է 5.000 տոնա աղբ: Նման աղետալի իրավիճակը ստեղծվել է այն բանի արդյունքում, որ արդեն 8 օր է ինչ գործադուլ են հայտարարել աղբահանմամբ զբաղվող ընկերության աշխատակիցները: Տեղեկացնում է www.unionstoday.ruկայքը:
Lipasam ընկերության աշխատակիցների գործադուլը սկսվել է այն բանից հետո, երբ ընկերության ղեկավարությունը կրճատել է աշխատողների աշխատավարձը 5%-ով և ավելացրել է աշխատաժամանակը`այն սահմանելով շաբաթական 37.5 ժամ:
Ընկերության աշխատակիցները մտադիր չեն կանգ առնել և պատրաստվում են խաղաղ երթ կազմակերպել, որը կավարտվի քաղաքապետարանի շենքի մոտ: Ընկերության աշխատողների արհեստակցական միության ղեկավար Անտոնիո Բասոի պնդմամբ` Սևիլյաի փողոցները չեն մաքրվում ընդհանրապես: Նա նաև քննադատել է քաղաքապետարանին` ընթացող բանակցություններում որևէ առաջընթացի բացակայության համար:
Նշենք, որ նման աննախանձելի իրավիճակում երբեմն հայտնվում է նաև Իտալիայի Նեապոլ քաղաքը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net