Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը առաջարկում է Քրեական օրենսգրքում լրացում կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը կփոխարինի կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց, որը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն չափը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող նախագծով կկարգավորվեն իրավահարաբերություները՝ վերացնելով առկա հակասությունները, որոնք հանգեցնում են իրավունքների կոպիտ խախտման: