BBC-ի հոդվածը մանիպուլյացիա է. Թրամփը Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել

BBC News-ի փոխանցմամբ՝ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ 1915 թվականին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները չի դիտարկում որպես Ցեղասպանություն՝ հակասելով ԱՄՆ Սենատում միաձայն ընդունված բանաձևին:

Պարբերականը հիշեցնում է, որ քվեարկությունից հետո Թուրքիայի ԱԳ նախարարություն էր կանչվել ԱՄՆ դեսպանը, որին բողոք էին հայտնել բանաձևի ընդունման համար՝ մեղադրելով ԱՄՆ-ին «պատմությունը քաղաքականացնելու մեջ»:

Սակայն դիվանագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ BBC-ի հոդվածը մանիպուլյացիա է։

«1. Թրամփը Կոնգրեսի 2 բանաձևերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել:
2. Նույնիսկ նյութում հղում չկա:
3. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ վարչակազմի դիրքորշումը չի փոխվել բանաձևերի արդյունքում:
4. Որևէ վարչակազմի դիրքորոշում չի փոխվել վերջին 40 տարիների ընթացքում:
5. Թրամփը միակ նախագահն է վերջին շուրջ 30 տարիների ընթացքում, որ հայերին ոչինչ չի խոստացել և հետևաբար չի «գցել»:
6. Ներկայացուցիչների Պալատում Թրամփը ոչ միայն չի խոչընդհոտել, այլև աջակցել է բանաձևի ընդունմանը:
7. Սենատում Սպիտակ Տան խնդրանքով 3 վետո է կիրառվել, բայց ժամանակավոր:
8. Առաջին անգամ, որովհետև Էրդողանը դեռ Վաշինգտոնում էր, հաջորդ երկու անգամները` որովհետև թուրքերի հետ կոնկրետ թեմայով փորձում էին բանակցել, չստացվեց»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել