Մարմնավաճառներից ստացել է 1.000-5.000 ՀՀ դրամ գույքային օգուտ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ինդիրա Մ.-ի (նախկինում դատված):

 

Վերջինս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գույքային օգուտ ստանալու նպատակով մարմնավաճառներ Սոնյայի, Գայանեի, Հասմիկի, Արևիկ-ի, Հայկանուշի, Գայանեի և Քնարիկի պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելու դիտավորությամբ, 2010-2012թթ. ընթացքում նրանց ապահովել է հաճախորդներով և իր` Աբովյան քաղաքի Էներգետիկայի քոլեջի հանրակացարանի թիվ 531 բնակարանը պարբերաբար տրամադրել է պոռնկությամբ զբաղվելու համար:

 

Նշվածի դիմաց Ինդիրան որպես միջնորդավճար յուրաքանչյուր անգամ մարմնավաճառներից և հաճախորդներից ստացել է 1.000-5.000-ական ՀՀ դրամ գույքային օգուտ:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել