Կառավարություն որոշմամբ ընդունվեց պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման ծրագիրը

Կառավարություն որոշմամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024թթ. զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով նախանշվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջիկա տարիների առաջնահերթությունները, որոնք ուղղված են լինելու հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը:

Ռազմավարական ծրագրով ներկայացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակներ և այդ նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները, որոնք ընդգրկում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջիկա 5 տարիների զարգացման ուղղությունները՝

  • հարկային և մաքսային մարմինների կառավարման
  • համակարգերի կատարելագործման
  • հարկային և մաքսային վարչարարության կազմակերպման
  • ստվերի դեմ պայքարի
  • ենթակառուցվածքների արդիականացման
  • հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավման
  • հաշվետվողականության և թափանցիկության ապահովման
  • մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման բնագավառներում

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել