Պարույր Հայրիկյանը չի դիմի ՍԴ. ընտրությունները չեն հետաձգվի

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հարիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու համար: Այս մասին այսօր` փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

 

Հիշեցնենք, հունվարի 31-ին, ժամը 23:20-ի սահմաներում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը կրակել էր ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: 

 

Պարույր Հայրկյանը այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է: Ապաքինվում է: Իսկ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Իրավաբան.net-ը,  Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը կարող է հետաձգվել երկշաբաթյա ժամկետով:

 

Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում կարող է նշանակվել նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվել նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը:

 

 

Նշենք, որ նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել միայն համապատասխան թեկնածուի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել