Կառավարության որոշմամբ՝ Դանիել Իոաննիսյանը և Ալբերտ Ստեփանյանը նշանակվեցին Հանրային խորհրդի անդամներ։
Նշենք, որ ավելի վաղ ՝ Բաբկեն Պիպոյանն ու Կարեն Զադոյանը հայտնել էին խորհուրդը լքելու մասին, իսկ նոյեմբերի 13-ին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվեց խորհրդի նախագահի պաշտոնից։
Հավելենք, որ Դանիել Իոաննիսյանը նաև ընդգրկված է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում՝ որպես «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ ներկայացուցիչ։
Ինչպես արդեն հայտնել ենք, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման համար հայտարարված մրցույթը կազմակերպվել էր մի շարք խախտումներով:
Վարչապետի որոշմամբ հաստատված՝ Խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգի 3-րդ մասի (ՀԿ-ների՝ խորհրդի կազմում ներգրավվելու նպատակով հայտեր ներկայացնելը) 5-րդ կետի համաձայն Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են արդարադատության նախարարություն՝ հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած 10 օրվա ընթացքում: Այս կարգով նախատեսված չէ մրցույթի ժամկետը երկարացնելու վերաբերյալ որևէ դրույթ, անկախ որևէ տեսակ էներգետիկ վթարների, և որևէ նշանակություն չունի՝ «ընդամենը» մեկ, թե տասն օրով է հետաձգվել մրցույթը: Այնինչ, արդարադատության նախարարությունը մրցույթի ավարտին վերջին՝ 10-րդ օրը հայտարարություն հայտարարություն էր տարածել, որ այն հետաձգվում է 1 օրով։
Հետաձգված օրն էր հենց «Իրազեկ քաղաքացիներ միավորում» խորհրդատվական ՀԿ-ն նախարարությանը ներկայացրել իր հայտը, ինչի արդյունքում «Իրազեկ քաղաքացիներ միավորում» խորհրդատվական ՀԿ-ն «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն ոչ իրավաչափ որոշման արդյունքում, Վարչապետի որոշմամբ հաստատված՝ Խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգի խախտմամբ ընդգրկվել էին Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում։