Վախճանվել է Ռուսաստանի և աշխարհի առաջատար գիտնականներից մեկը՝ միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառի մասնագետ Ռաֆայել Հարությունյանը:
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ատոմային էներգետիկայի անվտանգ զարգացման խնդիրների ինստիտուտի ներկայացուցիչը։
Ռաֆայել Հարությունյանը Ռուսաստանի առաջատար մասնագետներից մեկն էր ատոմակայաններում, այդ թվում՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ում ծանր վթարների ուսումնասիրման բնագավառում:
Գիտնականը հրապարակել է 170-ից ավելի գիտական աշխատություններ: