Ընդունված է, երբ մարդ կատարում է որևէ սխալ, ոչ արդարացի գործողություն կամ անգործություն, ապա նա պետք է խնդրի ներողություն:
Այս դրույթը վերաբերում է նաև քրեական հետապնդման մարմիններին:
Հետաքրքիր հոգեբանական դիտարկում:
«Հայ իրականությունում մարդկանց մեծ մասը չի կարողանում ասել «ներողություն» բառը, փոխարենն ասում է «կներես»:
Իրականում «ներողություն» բառն արտասանելու համար շատ քաջություն է պահանջվում, ինչը չի պահանջվում «կներես» բառն արտասանելիս»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը և հավելում, որ արդարացվածի պահանջով քրեական հետապնդման մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել արդարացվածից:
Աղբյուր՝ Իրավաբան.net